13:32 , 25 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ եթե ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տրվի՝ մյուս լեզուները տուժելու են:
Այսօր հրավիրված ասուլիսին Նավասարդյանը նշեց, թե լեզուների դասավանդման ռեսուրսը ՀՀ-ում սահմանափակ է և կրթության համար քիչ նյութական հնարավորություն է տրվում:
Հիշեցնենք, որ թեև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, թե չի կարող ռուսաց լեզուն պետական լեզու դառնալ, բայց միաժամանակ ասել էր, թե ռուսերենը իսկապես կստանա մեկ այլ՝ ավելի բարձր կարգավիճակ։ «Բացի զուտ ռուսաց լեզու առարկայից, մի շարք այլ առարկաներ նույնպես այդ լեզվով կդասավանդվեն, ինչպես օրինակ ռուս գրականություն, Ռուսաստանի աշխարհագրության»,-ասել էր նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ