13:08 , 25 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լոս Անջելեսի Հոլիվուդի Փառքի ծառուղիում գտնվող աստղը ոստիկաները վերցրել են շուրջօրյա հսկողության տակ. հայտնել է Los Angeles Times-ը:
Բացի ոստիկանների հսկողությունից, աստղի շրջակայքում նաև տեսախցիկներ են տեղադրվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի վերջին Ջեյմս Օթիս անունով օրինախախտը ապականել էր Թրամփի աստղը: