13:00 , 25 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ բանակցությունների միակողմանի սառեցման մասին որոշումը կարող է ուժեղացնել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաժողովրդական իշխանությունը: Այս մասին գրում է Ստամբուլում գործող հայկական լրատվակայքերից «Հայ Թերթը»:
Հայազգի պատգամավորը նշել է, որ ցանկանալով պատժել Էրդողանի վարչակարգին՝ Եվրախորհրդարանը, միևնույն ժամանակ, պատժում է ամբողջ Թուրքիային, այդ թվում և մարդկանց, որոնք տառապում են Էրդողանի ռեժիմի ձեռքը:
«Այս որոշումից հետո երկրում ավտորիտարիզմը է՛լ ավելի մեծ թափ կստանա», - ասել է Դողանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ