Չինաստանի գործարաններից մեկում պայթյունից 12 մարդ է զոհվել


12:20 , 25 նոյեմբեր, 2016

Չինաստանի գործարաններից մեկում պայթյունից 12 մարդ է զոհվելAysor.am-ը գրում է.

Արևելյան Չինաստանի Անհոյ նահանգում գործարանի պայթյունից հետո անհետ կորած համարվող բոլոր 12 անձինք մահացած են ճանաչվել, հայտնում է РИА Новости-ն։

Պայթյունը հնչել էր «Դունֆան» գիտատեխնիկական ընկերության գործարանում։ Պայթյունի պահին գործարանում 15 աշխատակից էր եղել, որոնցից 3-ին հաջողվել է հանել փլատակների տակից եւ տեղափոխել հիվանդանոց։

Փրկարարական գործողությունների ժամանակ հայտնաբերվել են մյուս 12 աշխատակիցների մարմինները։