Ռմբակոծությունների հետևանքով Հալեպում 59 խաղաղ բնակիչներ են զոհվել


11:48 , 25 նոյեմբեր, 2016

764266Araratnews.am-ը գրում է.

Սիրիայի Հալեպ քաղաքում նախորդ օրերին ռմբակոծությունների հետևանքով զոհվել են 59 խաղաղ բնակիչներ, ևս 137-ը վիրավոր են. Rosbalt.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդել է թուրքական Anadolu գործակալությունը:

Հալեպի քաղաքացիական պաշտպանության ուժերի ներկայացուցիչ Իբրահիմ Էբու Լեյսը հայտնել է գործակալությանը, թե ավիահարվածները հասցրել են ինչպես Ասադի ռեժիմի ներկայացուցիչները, այնպես էլ ՌԴ ռազմատիեզերական ուժերը։

Պաշտոնյայի խոսքով՝ տասնյակ սիրիացիներ գտնվում են փլատակների տակ: