Արարատ Խանդոյանի պաշտպանը բողոքներ է ներկայացնում ՄԻՊ-ին, ԱՆ-ին և ՔԿՎ-ին


11:16 , 25 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի պաշտպանը բողոք է ներկայացրել իր պաշտպանյալի իրավունքների վերականգնման համար:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը.«Առանց հիմնավորման իմ պաշտպանյալին տեղափոխել են պատժախուց, որտեղ անմարդկային պայմաններ են: Հիմա ես բողոքներ եմ հանձնում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, Քրեակատարողական վարչություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ