«Առավոտ». Բագրատ Եսայանի մասնակցությունը Ադրբեջանում կազմակերպվող Սկաուտական կոնֆերանսին կասկածի տակ է


11:08 , 25 նոյեմբեր, 2016

Եկող տարի Ադրբեջանում կայանալու է Համաշխարհային, սկաուտական շարժման կոնֆերանսը: Սկաուտական շարժման համաշխարհային կառույցի անդամ Բագրատ Եսայանի մասնակցությունն այդ միջոցառմանը կասկածի տակ է: «Ադրբեջան մեկնելու ամենահարմար ճանապարհն ինձ համար, բնականաբար, Վրաստանն է, բայց իմ մուտքն այդ երկիր արգելել են».- «Առավոտի» հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը:

Վրացական կողմը որևէ կերպ չի պատճառաբանում արգելքը: «Կամ պետք է պարզվի, կամ Հայաստանի կառավարությունը պետք է սիմետրիկ միջոցների դիմի»,- ասում է մեր զրուցակիցը՝ նաև հարց ուղղելով, «ես վերջին տասը տարիներին շենգենյան վիզա ունեմ, եթե իրենք պատրաստվում են շենգենին միանալ, միանալուց հետո ես կարողանալո՞ւ եմ այդ երկիր մտնել, թե՞ ոչ»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։