09:40 , 25 նոյեմբեր, 2016
«Ընդդիմությունն այս շրջանում եռանդուն բանակցություններ է վարում՝ տարբեր գործիչներ այցելում են միմյանց և ճշտում, թե ով ում հետ կմիանա: ՀԱԿ-ը, որն ի սկզբանե հայտարարել էր, որ համախմբումը կարող է տեղի ունենալ միայն իր առանցքի շուրջ, հայտնվել է ծանր վիճակում՝ Նրա առաջարկները մնում են օդում կախված:
Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ից համագործակցության առաջարկներ են անում ոչ միայն քաղաքական կուսակցություններին, այլև անհատ անձանց, շարժումներին: Օրինակ, բանագնացներ են այցելել գործարար Խաչատուր Սուքիասյանին, առաջարկել են վերադառնալ «հայրական տուն», դրական պատասխան առայժմ չեն ստացել:
Այցելել են Նաև Ամարասի Արթուրին՝ առաջարկել միանալ: Սակայն պայման են դրել՝ ցուցակը պետք է գլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչը դժվարացրել է հետագա խոսակցությունը: «Միասնական Արմենիայից» պատասխանել են, որ այդ դեպքում այլ ուժ իրենց չի միանա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։