«Փաստ». Հրայր Թովմասյանը կմիանա ՀՀԿ դեմքը փոխելու ակցիային. Նա կդառնա ԳՄ անդամ


07:51 , 25 նոյեմբեր, 2016

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀՀԿ նոյեմբերյան համագումարին նախորդող օրերը շատերի համար դրական, մյուսների համար` բացասական սպասումների շրջան է: Արդեն հայտնի է, որ բազմաթիվ գործիչներ կլքեն ՀՀԿ ղեկավար կազմը, նրանց կփոխարինեն նորերը:

«Փաստի» տեղեկություններով` ՀՀԿ նորացված գործադիր մարմնի անդամ է ընտրվելու նաև Արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Ճիշտ է, նա առաջիկայում կարող է դառնալ Սահմանադրական դատարանի նախագահ, սակայն այն փուլում կմիանա ՀՀԿ դեմքը փոխելու ակցիային և նժդեհյան գաղափարներ կսփռի արդեն ՀՀԿ գործադիր մարմնի անդամի կարգավիճակում: