Ներգաղթյալները հրկիզել են հունական Լեսբոս կղզու իրենց ճամբարը (photo)


07:22 , 25 նոյեմբեր, 2016

Հունական Լեսբոս կղզում մոլեգնած ներգաղթյալները հրկիզել են իրենց ճամբարը։ Այս մասին հայտնում է RTE.ie-ն՝ հղում անելով տեղի ոստիկանության հայտարարությանը։ Փախստականները նման քայլի են գնացել այն բանից հետո, երբ դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է մի կին՝ իր երեխայի հետ։

Հինգշաբթի երեկոյան վրաններից մեկում սնունդ պատրաստելիս տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն։ Զոհվել է 66-ամյա կինն ու նրա 6-ամյա երեխան։ Եվս 2 անձիք՝ կինն իր 4 տարեկան տղայի հետ տուժել է և հոսպիտալացվել։

Պայթյունից հետո ճամբար են եկել իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնց ներգաղթյալներն ագրեսիվ են դիմավորել՝ քարեր նետելով։ Այս մասին փոխանցում է Interfax-ը։ Ներգաղթյալները կրակի են մատնել ճամբարը։ Հրդեհը զգալի վնաս է հասցրել։