Մաքրող կիսել` հարթ որովայն ունենալու համար. խմեք 2 բաժակ ուտելուց 2 ժամ առաջ


05:16 , 25 նոյեմբեր, 2016

Այս կիսելը թույլ է տալիս ոչ միայն ազատվել ավելորդ քաշից, այլև օգնում է աղիները մաքրել թունավոր նյութերից և բարելավել աղեստամոքսային տրակտի աշխատանքը:

Մաքրող ըմպելիքի պատրաստման համար հարկավոր է վերցնել մի բուռ «Հերկուլես» վարսակաձավար, սալորաչիր և քերած ճակնդեղ` հում վիճակում:

Այս ամենի վրա լցնել 2 լիտր եռացրած ջուր և թույլ կրակի վրա եռացնել 15 րոպե:

Արգանակը, որը նման է ժելատինի, հարկավոր է խմել ուտելուց 2 ժամ առաջ և, ինչքան հնարավոր է, շատ, իսկ նրանում եփված մթերքներն ուտել` որպես նախաճաշ:

Ցանկալի է, որ խմելու ընթացքում լյարդի շրջանում դրվի տաքացուցիչ:

Մաքրումը կատարվում է շաբաթը մեկ անգամ: