02:51 , 25 նոյեմբեր, 2016Այսօր մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որն անցկացվում է «Իմ Արցախը» խորագրի ներքո: Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաեւ նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում եւ Արցախում: