01:57 , 25 նոյեմբեր, 2016
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ղրիմի ու Դոնբասի հարցերը։
Պորոշենկոն այդ մասին հայտարարել է Բրյուսելում անցկացված ԵՄ-Ուկրաինա 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամլո ասուլիսի ժամանակ.
«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ ռուսական ագրեսիայի հարցը, Ղրիմի բռնակցման հարցը բարձրացվել են իմ ու նորընտիր նախագահ Թրամփի միջև կայացած զրույցում։
Ես չէի ցանկանա բացահայտել Ուկրաինայի նախագահի ու ԱՄՆ նորընտիր նախագահի առաջին զրույցի մանրամասները, սակայն ես հնարավորություն եմ ունեցել շատ մանրակրկիտ տեղեկատվություն հաղորդել նրան իմ երկրի արևելքում ու Ղրիմում տիրող իրավիճակի վերաբերյալ»։