Հերմինե Նաղդալյանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ


00:46 , 25 նոյեմբեր, 2016

hermushAraratnews.am-ը գրում է.

Նոյեմբերի 24-ին Սանկտ-Պետերբուրգում մեկնարկած ԱՊՀ միջխորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ միջխորհրդարանական կապերի էլ ավելի սերտացման եւ ամրապնդման վերաբերող հարցերը: Գոհունակությամբ նշվել է երկկողմ Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ եւ հետեւողական աշխատանքը, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի համատեղ նիստերի արդյունավետ գործունեության փաստը:

Զրույցի ընթացքում Հերմինե Նաղդալյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀԿ Կանանց համաժողովին հղված Վալենտինա Մատվիենկոյի ողջույնի ուղերձի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության համար: