00:39 , 25 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
«Մանչեսթեր Սիթիի» ու Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Ուայթը հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը 49-ամյա անգլիացին պատանեկան տարիների իր մարզիչին մեղադրել սեռական ոտնձգությունների մեջ:
Ուայթը չորրորդ ֆուտբոլիստն է, որը հանդես է գալիս նման հայտարարությամբ:
«Կրյու Ալեքսանդրա» ակումբի պատանեկան թիմի մարզիչ Բարի Բենելը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Մարզիչի մասնակցությամբ սեռական ոտնձգությունների մասին ավելի վաղ հայտնել էին Էնդի Վուդվորդը, Սթիվ Ուոլտերսն ու Պոլ Ստյուարտը, որոնք խաղացել են Դևիդ Ուայթի հետ: