Մինչև դեկտեմբերյան գագաթաժողով ԵՄ-ն ՌԴ դեմ պատժամիջոցների որոշում կկայացնի


00:24 , 25 նոյեմբեր, 2016

eu-russiaAraratnews.am-ը գրում է.

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին որոշումը կկայացնի մինչեւ դեկտեմբերյան գագաթնաժողովը։ Այս մասին նոյեմբերի 24-ին ասել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հույս ունեմ, որ մենք որոշումը կկայացնենք մինչեւ ԵՄ-ի դեկտեմբերյան գագաթնաժողովը»,- ասել է նա։ Տուսկի խոսքով, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը անփոփոխ է մնում։ «Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատժամիջոցները կապակցված են մինսկյան համաձայնագրերի ամբողջական իրականացումով»,- նշել է նա։