Պակիստանը Թուրքիային 52 Super Mushshak վարժանքային ինքնաթիռ կվաճառի


00:15 , 25 նոյեմբեր, 2016

Պակիստանը Թուրքիային 52 Super Mushshak վարժանքային ինքնաթիռ կվաճառիAysor.am-ը գրում է.

Պակիստանը և Թուրքիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Անկարայի կողմից 52 Super Mushshak վարժանքային ինքնաթիռ գնելու վերաբերյալ: Պայմանագրի արժեքը կազմում է 50 մլն դոլար: Այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարար Ռանա Թանվիր Հուսեյնը, հայտնում է РИА Новости-ն:

Համաձայնագիրը չորեքշաբթի ստորագրվել է Կարաչիում տեղի ունեցած  IDEAS միջազգային ցուցահանդեսի շրջանակում: Նախատեսվում է, որ ինքնաթիռները կմատակարարվեն 3 խմբաքանակով՝ յուրաքանչյուր հաջորդ տարին մեկ: