23:48 , 24 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԵՄ անդամները որոշել են, որ Ուկրաինան շատ լավ է արել իր աշխատանքը, ու արդեն պատրաստ է անվիզա ռեժիմին։ Հիմա քննարկումներ պետք է սկսվեն ԵՄ անդամ երկրներում ու Եվրոպայի խորհրդարանում։ Այս մասին ԵՄ- Ուկրաինա գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵԽ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «Լիգա․ նեթը»
«Ես ուրախ եմ, որ ԵՄ անդամները որոշել են, որ Ուկրաինան պատրաստ է անվիզա ռեժիմին։ Այս ռեժիմը նշանակում է ճանաչել Ուկրաինայի ձեռքբերումները եվրոպական ստանդարտներին հասնելու ճանապարհին։ Հիմա արդեն եկել է ԵՄ անդամ երկրների ու ԵԽ-ի քննարկումների ժամանակը։ Սակայն այդ քննարկումները Ուկրաինային այլեւս չեն վերաբերում, նա հոյակապ արել է իր աշխատանքը»,- ասել է նա։
Տուսկը հույս է հայտնել, որ Նիդեռլանդները նույնպես կվավերացնեն համաձայնագիրը, հարգելով Ուկրաինայի շահերը։
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում անցել է Ուկրաինա –ԵՄ 18-րդ գագաթնաժողովը, որտեղ քննարկվել է Ուկրաինայի ու ԵՄ–ի միջեւ վիզային ռեժիմի չեղարկումը։