Լեդի Գագան աջակցել է Քանյե Ուեսթին


23:32 , 24 նոյեմբեր, 2016

Լեդի Գագան աջակցել է Քանյե ՈւեսթինBarometer.am-ը գրում է.

Լեդի Գագան իր թվիթերյան էջում բարեմաղթանքներ է հղել Քանյե Ուեսթին` ռեփերին «խիզախ և համարձակ» անվանելով շրջագայությունները դադարեցնելու և բուժվելուն ժամանակ հատկացնելու համար:

Ըստ The Independent-ի՝ ամերիկացի երգչուհին նաև աջակցել է Քանյեին` երկրպագուներին կոչ անելով հարգել նրան և ծաղրական մեկնաբանություններ չանել:

"ծիծաղելի չէ կատակել մարդու հնարավոր կամ անհնար հոգեկան հիվանդության վրա: Դա զգայուն պահ է շատերի համար: Եկեք բարի և կամեցող լինենք: Թեև ես շատ հարցերում չեմ համաձայնում նրա հետ, հուսով եմ, որ հանրությունը կարեկցանք կցուցաբերի Քանյեի հանդեպ, - սոցցանցում գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը հոսպիտալացվել էր նախօրեին: Նրա մոտ գերհոգնածություն և նյարդային լարվածություն էին կասկածում, բայց, ինչպես պարզվել է, երգիչը կարող է հոգեկան խանգարումներ ունենալ: