«Իմ Արցախը» խորագրի ներքո մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը


22:06 , 24 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Մեկնարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որն այս տարի անցկացվում է «Իմ Արցախը» խորագրի ներքո: 

Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:

Կշարունակվեն նաեւ նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում եւ Արցախում:

Հեռուստամարաթոնը 12-ժամյա ուղիղ եթերով կհեռարձակվի Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ եւ Երկիր Մեդիա հեռուստաալիքներով, ինչպես նաեւ առցանց՝ www.himnadram.org կայքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ