22:12 , 24 նոյեմբեր, 2016
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ընդունել է մի խումբ գիտնականների, ովքեր ուսումնասիրություններ և պեղումներ են իրականացնում ԼՂՀ Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում:
Ազոխի քարանձավում հնագիտական պեղումների իրականացմանը գործուն մասնակցության, «Ազոխի քարանձավը և կովկասյան միջանցքը» գրքի հեղինակման և այն միջազգային գիտական շրջանակներում ներկայացման համար Լևոն Եպիսկոպոսյանը (Հայաստանի Հանրապետություն), Պիթեր Ջոն Էնդրյուսը, Տանիա Քրիստինե Քինգը (Մեծ Բրիտանիա), Ջոն Մյուրրեյը (Իռլանդիա), Յոլանդա Ֆերնանդես-Խալվոյը (Իսպանիա) պարգևատրվել են «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ նրանց հետազոտությունները ունեն մեծ գիտական նշանակություն մարդու էվոլյուցիայի ուսումնասիրման գործում՝ երախտագիտություն հայտնելով կատարված աշխատանքի համար: