Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցությունը սպասելի էր


19:13 , 24 նոյեմբեր, 2016

Картинки по запросу Կարեն ԿարապետյանԿարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցությունը սպասելի էր, ուստի պրոֆեսիոնալ կառավարիչը, ով նաև ամբողջ կառավարության ղեկավարն է, որի պորտֆելների մեծամասնությունը ՀՀԿ-ն է տիրապետում, տրամաբանական է, որ պետք է քաղաքական պատասխանատվություն ունենալու տեսանկյունից կառավարության ղեկավարը լինի իշխող կուսակցության անդամ:

Կարեն Կարապետյանն իր անդամակցության 7 հիմնավորումների մեջ նշել է մի կարևոր կետ, որին արժե ուշադրություն դարձնել՝ «վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես Հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել»…

Փոփոխությունները կարևոր են, քանզի ամեն թարմություն ու փոփոխություն իր հետ բերում է նոր մտածելակերպ ու նորովի մոտեցումներ: Փոփոխությունների տեսանկյունից նաև խոստումնալից են ՀՀԿ-ում կատարվող փոփոխությունները: Թե ինչ հունով կընթանա փոփոխությունների գործընթացը թե՛ կուսակցության ներսում և թե՛ կառավարման ոլորտում, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ արձանագրենք, որ վարչապետի մուտքով ոչ միայն համալրվեց ՀՀԿ-ն, այլ նաև նոր դրայվ կհաղորդի...