18:58 , 24 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում կայացած իններորդ լիագումար նիստում Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին ընտրել Է իր նախագահ, հայտնում է ТАСС-ը:
Որոշումն ընդունվել Է միաձայն:
Ավելի վաղ ՀԱՊԿ-ի ԽՎ-ի խորհուրդն առաջարկել Էր Վոլոդինին ընտրել նախագահի պաշտոնում: Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնի համար Վոլոդինի թեկնածությունն առաջարկել էր Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահ Նուռլան Նիգմատուլինը: