Մոսկվայում այս տարվա սկզբին 4-ամյա երեխայի գլխատած ուզբեկ դայակին հոգեբուժարան են ուղարկել


17:54 , 24 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Մոսկվայի Խորոշևսկի դատարանը որոշում է կայացրել այս տարվա սկզբին 4-ամյա երեխայի գլխատած ուզբեկ դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային ուղարկել հոգեբուժարան՝ հարկադիր բուժման: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությունում, գրում է lenta.ru-ն:


«Դատարանը վճռել է ազատել Բոբոկուլովային քրեական պատասխանատվությունից և նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադիր միջոցներ սահմանել»,- ասված է հաղորդագրությունում:


Հաղորդվում է, որ դատավճիռը դատապարտյալը չափազանց հանգիստ է ընդունել: Դատարանի կողմից որոշում կայացնելուց առաջ իր վերջին խոսքում Բոբոկուլովան խոստովանել է իր մեղքը: Նա նաև ներողություն է խնդրել սպանված երեխայի մորից: «Ներիր ինձ, Կատյա: Ես ծանր հիվանդացել եմ»,- ասել է կինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ