Նավթի համաշխարհային գները աճ են ապրել


17:46 , 24 նոյեմբեր, 2016

Newsbook.am-ը գրում է.

Նավթի համաշխարհային գները կրկին աճ են գրանցել. այս մասին հայտնել է Lenta.ru-ն: WTI տեսակի նավթի գինը Նյու Յորքում աճել է 0,14 տոկոսով՝ հասնելով 48,1 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Միևնույն ժամանակ Լոնդոնում Brent տեսակի նավթը թանկացել է 0,12 դոլարով՝ հասնելով 49.07 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նշվել է, որ գների այս աճը պայմանավորված է նավթաարդյուանբերող երկրների ներկայացուցիչների՝ հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման հետ: