17:38 , 24 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 1-ին կայցելի Թուրքիա, որտեղ բանակցությունների ընթացքում անդրադարձ կկատարվի Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակներին: Այս մասին Ria.ru-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դեկտեմբերի 1-ին Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիայի Ալանիա քաղաք: Նա կմասնակցի ռուս-թուրքական ռազմավարական կառավարման խմբի 5-րդ նիստին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: