17:06 , 24 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Լոռու մարզի Եղեգնուտ բնակավայրի անտառում ծառի ճյուղից ստացած վնասվածքներից 1980 թվականին ծնված քաղաքացի է մահացել: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Էդգար Ջանոյանը։
«Նոյեմբերի 24-ին ժամը 13;45-ին «Վանաձոր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1980 թվականին ծնված Կարեն Տ-ն: Մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում Եղեգնուտի անտառտնտեսության Փամբակի պահաբաժնում ծառ հատելու ժամանակ ընկնող ծառի ճյուղը հարվածել է քաղաքացու գլխի աջ մասին, ինչից Կարեն Տ.-ն վնասվածքներ է ստացել»,– ասաց Էդգար Ջանոյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ