16:39 , 24 նոյեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկեր, Կամերունի արտաքին գործերի նախարար Լեժեն Մբելլայի հետ:
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հաստատամանը վերաբերող հարցեր:
Կարևորվեց միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության սերտացումը:
Նախարարներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերին: