Բեսլանում վթարի հետևանքով տուժածներից մեկը դեռ հիվանդանոցում է


16:12 , 24 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած  քաղաքացիներից մեկը՝ Սմբատ Պողոսյանը շարունակում է բուժվել  Բեսլանի հիվանդանոցում։ Նրա առողջական վիճակն արդեն բավարար է։  Հաջորդ շաբաթ բժիշկները նախատեսում են նրան դուրս գրել հիվանդանոցից, որից հետո կկազմակերպվի նրա վերադարձը Հայաստան։

Այս մասին հայտնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլգիաների նախարարությունից, որտեղ այսօր տեղի է ունեցել վթարից տուժածների ընտանիքներին օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Ըստ աղբյուրի, վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին տրամադրվող դրամական օգնության համար ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում դիմումների ընդունումը շարունակվում է: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ի  դրությամբ, նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում ստացվել է 20 դիմում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ