Երկրին է մոտենում հսկայական երկնաքար


15:40 , 24 նոյեմբեր, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Երկրին է մոտենում հսկայական երկնաքար, որի տրամագիծը հասնում է մոտ 160 մետրի։

Այս մասին տեղեկացնում են ՆԱՍԱ-ի աշխատակիցները, որոնք նախազգուշացնում են, որ հսկայական երկնային մարմինը կարող է բախվել Երկրին արդեն 2022-ին։

Մասնագետները վստահ են, որ արդեն հիմա պետք է ինչ-որ բան անել երկնաքարի հետ, հակառակ դեպքում այն կարող է լուրջ անախորժությունների պատճառ դառնալ մեր  մոլորակի ու դրա բնակիչների համար, հայտնում է Informing–ը։

Գիտնականներն արդեն իսկ փորձում են հետազոտական զոնդ ստեղծել, որը կարող էր շեղել Երկրին մոտեցող երկնաքարի ընթացքը։ Սակայն առայժմ պարզ չէ ՝ արդյոք այդ գործողությունը հաջող կլինի, քանի որ այն շատ ռիսկային է ու չի երաշխավորում դրական արդյունք։

Փորձագետների խոսքով, երկնաքարերից պաշտպանվելու մեթոդաբանության մշակումը շատ բարդ է, քանի որ երկնաքարերի տեխնիկական բնութագրերի մասին առայսօր քիչ բան է հայտնի։