15:32 , 24 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավար Մուշեղ Մխիթարյանը թեթև ինքնավնասվել է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Նա հերքեց aravot.am-ի տեղեկությունը, թե Մուշեղ Մխիթարյանը նոյեմբերի 21-ին ածելիով կտրել է երակներն ու կարել աչքերը, ինչի պատճառով նրան այսօր քրեակատարողական հիմնարկից չէին տեղափոխել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ նշանակված էր Անի Մաջնունյանի սպանության գործի քննությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ