14:36 , 24 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Ռուսաց լեզուն Հայաստանում պետական լեզու չի դառնա, ՀՀ պետական լեզուն հայերենն է, երկրի անկախության հիմնարար արժեքներից մեկն է և փոփոխության ենթակա չէ: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարի խոսքով՝ թեման օտար լեզուների զարգացման հիմնախնդիրն է, որովհետև եթե Հայաստանն ուզում է ունենալ գիտակրթական պոտենցիալ, ապա մեր երկրի քաղաքացիները պետք է մայրենի լեզվին փայլուն տիրապետումից զատ ունենան օտար լեզուների իմացություն. «Եվրոպական երկրներում արդեն ռեալ երեք լեզվի գործածություն է, մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի հարց»:
Նախարարն ասաց, որ տարանջատել է պետք լեզվի պետականացման և լեզվի զարգացման հայեցակարգերը. «Այս երկու հարցը իրարից տարանջատեք և ՀՀ-ում նման հարց մի բարձրացրեք: Խոսքս ուղղում եմ նաև մասնագիտական շրջանակներին, որևէ օտար պաշտոնյա, որևէ պաշտոնատար անձ ՀՀ-ից դուրս կարող է ցանկացած կարծիք հայտնել, բայց մենք ունենք օրենսդրություն, և այդ օրենսդրությունը փոխելու հիմք չկա»,-ասաց նախարարը և ասաց, թե անհանգստացնող է, որ մի պաշտոնյայի ասած կարծիքը Հայաստանում քննարկման թեմա է դառնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ