Տրանսպորտի նախարարն արդեն դիմում է գրել և նույնպես կանդամակցի ՀՀԿ-ին


14:20 , 24 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

«Պատրաստվում եմ դառնալ ՀՀԿ-ական»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ որևէ մեկը չի ստիպում, որ ինքն անդամակցի ՀՀԿ-ին: «Այսօր վարչապետն էլ նշեց, որ ոչ մի ստիպողական բան չկա: Մենք թիմային աշխատող ենք և թիմով կմիանանք ՀՀԿ-ին»,- նշեց Վահան Մարտիորսյանը՝ հավելելով, որ արդեն դիմում է ներկայացրել և սպասում է, թե ինչ ընթացք կտրվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ