Սուտ լուրը տարածողը պատժվելու է. Գևորգ Ալեքսանյանն՝ Արթուր Ալեքսանյանի վթարի ենթարկվելու մասին


14:12 , 24 նոյեմբեր, 2016

Սուտ լուրը տարածողը պատժվելու է. Գևորգ Ալեքսանյանն՝ Արթուր Ալեքսանյանի վթարի ենթարկվելու մասինAysor.am-ը գրում է.

Համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհին ավտովթարի է ենթարկվել ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Aysor.am-ը լուրի իսկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց նրա հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանեց չեմպիոնի ընկերը:

«Այդ ամենը սուտ է, նման բան չի եղել: Ներկա պահին էլ Արթուրը պարապմունքի է», - մեզ հետ զրույցում նշեց Վաղարշակ Մինասյան:

Կապ հաստատեցինք նաև Օլիմպիական չեմպիոնի հայրիկի ու անձնական մարզչի՝ Գևորգ Ալեքսանյանի հետ:

«Դա սուտ է, նման բան չի եղել: Ես հետևողական եմ լինելու, թե ով է այդ սուտ լուրը տարածել, ու պատժելու եմ անպայման», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Գևորգ Ալեքսանյանը: