13:38 , 24 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Բերիո Հայոց թեմի ազգային վարչության որոշմամբ՝ անվտանգության նկատառումներով Հալեպում հայկական համայնքին պատկանող դպրոցները փակ կմնան մինչև նոյեմբերի 28-ը: Այս մասին տեղեկացնում է «Գանձասարը»՝ իր ֆեյսբուքյան էջի միջոցով:
Երեկ հայտարարվել էր Հալեպի հայկական դպրոցների՝ մեկ օրով փակվելու մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպի արևմտյան թաղամասում, որը գտնվում է կառավարական զորքերի հսկողության տակ, հրթիռակոծման է ենթարկվել թաղամասի դպրոցներից մեկը, ինչի հետևանքով զոհվել է 7 երեխա և 1 կին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ