Կլոպ. «Ով կնշի հաջողությունը նոյեմբերի կտրվածքով, չի խաղա դեկտեմբերին»


13:06 , 24 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչպես կվարվի այն ֆուտբոլիստների հետ, ովքեր ներկա պահին կուրախանան թիմի հաջողություններով: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Եթե կլինի մեկը, ով Պրեմիեր լիգայում թիմի հաջողությունը կնշի նոյեմբեր ամսվա կտրվածքով, չի խաղա դեկտեմբերին: Նման պահերը ես նկատում եմ և կանխում եմ անմիջապես: Սովորաբար այդպես հաճախ չի լինում: Մրցաշարային աղյուսակում հիմա բարձր տեղ ենք գրավում, քանի որ իմ ֆուտբոլիսներն ուժեղ բնավորություն ունեն: Այս ամենին հասնելու համար ստիպված էինք երկար ճանապարհ անցնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ