Երևանյան շենքերից մեկի վերելակում երեխաներ են արգելափակվել


11:52 , 24 նոյեմբեր, 2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 24-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 28/2 շենքի վերելակը խափանվել է, երեխաները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները երեխաներին դուրս են բերել վերելակից: