ԵԱՀԿ ՄԽ-ի երկու համանախագահների փոփոխությունը առնվազն կես տարով կկասեցնի բանակցային գործընթացը


11:53 , 24 նոյեմբեր, 2016
Related imageԵԱՀԿ Մինսկի խմբի միանգամից երկու համանախագահների փոփոխությունը առնվազն մի կես տարով կկասեցնի այդ ֆորմատով ընթացող բանակցային գործընթացը։ Ավելի ճիշտ՝ միջնորդների՝ ինչ֊որ արդյունքի, այնուամենայնիվ, հասնելու ջանքերը եթե հաշվի առնենք, որ բանակցություններ, ըստ էության, վաղուց չկան։ Այսինքն՝ մի կես տարի Ալիևը կազատվի ինչ-որ մարդկանց՝ իրեն տհաճ հորդորներ լսելու պարտավորությունից։ Իրան ավելի ազատ կզգա։ Իր քայլերի համար պատասխան տալու անհրաժեշտություն չի ունենա... Մի խոսքով՝ ուշադիր է պետք լինել։ Խաղաղություն ապահովելու բեռը նորից պաշտոնապես ամբողջությամբ դրվում է մեր զինված ուժերի ուսին։ Մինչև նոր համանախագահները թեմայի մեջ մտնեն... Դեժավյու։