«Ժամանակ». Հայաստանում Սամվել Կարապետյանի ոչ միայն տնտեսական ակտիվներն են մեծանում, այլև՝ քաղաքական


11:12 , 24 նոյեմբեր, 2016

«Հայաստանում Սամվել Կարապետյանի ոչ միայն տնտեսական ակտիվներն են մեծանում, այլև՝ քաղաքական: Դեռ 2010-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված հայտնի միջադեպից և նրա հեռանալուց հետո ներիշխանական հնարավոր մեծ լարումը հարթեց հենց Սամվել Կարապետյանը: Դրանից հետո, 2015-ի փետրվարին Գ. Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու որոշման կայացման մեջ մեծ էր նաև իր ներդրումը:

Հիմա Սամվել Կարապետյանը բաժնեմաս ունի Հայաստանի առաջատար խոշոր մեդիա ընկերություններում: Մեծ դերակատարություն ունի նաև նորանշանակ Կարեն Կարապետյանի Հայաստան գալու մեջ: Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը, հաջորդ Աժ-ի համար դիտարկվում է խորհրդարանի նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը:

 Վերջինս 2014թ. Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո հրապարակային հրաժարվեց Աժ նախագահի պաշտոնից, հենց Հովիկ Աբրահամյանի ապաշնորհ վարչապետությունը «չսպասարկելու» համար: Կարեն Կարապետյանը համարվում է Մոսկվայի մարդը, այժմ էլ անթաքույց պնդում է, որ պատրաստ է Աժ նախագահ աշխատել թե՛ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի, թե՛ հաջորդ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։