Տոկիոյում վերջին կես դարի ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել


10:45 , 24 նոյեմբեր, 2016

o-SNOW-TOKYO-facebookAraratnews.am-ը գրում է.

Ճապոնիայի մայրաքաղաքում վերջին 54 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել. հայտնում է NHK հեռուստաալիքը:

Ձյուն է տեղացել նաև Ճապոնիայի մի շարք այլ քաղաքներում՝ Յոկագամայում, Կոֆում, Ուցունոմիայում, Մաեբասիում և Միտոյում:

Տեղումների արդյունքում Տոկիոյում ձյան շերտի հաստությունը կարող է հասնել մի քանի սանտիմետրի: