«Հայոց աշխարհ». 54 մլն դրամ է նվիրաբերվել «Մուրացան» հիվանդանոցային համալիրին


10:20 , 24 նոյեմբեր, 2016

«Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը նորածինների մահվան դեպքերը նվազեցնելու համար «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկային նվիրել է 34 մլն դրամ ընդհանուր արժողության ճապոնական 2 ամենագնաց՝ ռեանիմոբիլ:

Մեքենաները կահավորված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու հարմարեցված են հայաստանյան ճանապարհներին: Նորածնային վերակենդանացման և պաթոլոգիայի բաժանմունքները ընդլայնելու և նորոգելու համար բարերարը տրամադրել Է նաև 20 միլիոն դրամ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։