09:40 , 24 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվան ընդառաջ Twitter սոցկայքի իր միկրոբլոգում հրապարակված տեսաուղերձում ամերիկացիներին համախմբվելու կոչ է արել:
«Աղոթում եմ, որպեսզի այս Գոհաբանության օրը սկսենք հաղթահարել մեր միջև եղած տարաձայնություններն ու առաջ շարժվենք որպես միասնական երկիր՝ ամրապնդված ընդհանուր նպատակներով ու վճռականությամբ»,-ասել է 70-ամյա հանրապետականը:
Իր խոսքում Թրամփը նկատել է, որ «երկարատև ու ցավագին քաղաքական արշավն ավարտվել է, և չնայած որ կրքերն արդեն հանդարտվել են, այնուհանդերձ՝ լարվածությունը դեռ չի անցել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ