09:30 , 24 նոյեմբեր, 2016
«Նոյեմբերի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպոյում տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի, էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ շահագործման է հանձնվել Հայաստանում տեխնիկական վերանորոգում անցած առաջին էլեկտրագնացքը:
Պաշտոնական միջոցառման որոշ մանրամասներ պատմեցին մեզ: Գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն բարձրաստիճան հյուրերի և տեսախցիկների առաջ շնորհավորական խոսք ասելուց հետո հայտարարել է, որ նորոգմանը մասնակցած բանվորները դրամական պարգևների են արժանացել, և հրապարակել է պարգևատրվածների անունները՝ կարդալով նաև դրանց դիմաց նշված գումարները:
Դրամական պարգևները տատանվել են 15-30 հազարի սահմաններում: Բանվորները հերթով մոտեցել դրամն ստացել են, ոմանք ամաչել են պարգևատրման այդ խիստ «ռուսական» եղանակից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։