«Հայկական ժամանակ». Նոյեմբերի 28-ին ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրելու


08:40 , 24 նոյեմբեր, 2016

«Նոյեմբերի 28-ին ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրելու: Քննարկվելու  են հատկապես սահմանադրական օրենքների նախագծերը՝ «Կուսակցությունների մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և ԱԺ կանոնակարգ օրենքի նախագծերը:

2017թ. բյուջեի նախագիծն այս արտահերթով չի քննարկվելու, դրա լրամշակված և փոփոխված տարբերակն ԱԺ հաստատմանը կներկայացվի դեկտեմբերի 5-ին սկսվող հերթական քառօրյայի ժամանակ, որից հետո պատգամավորները թերևս կգնան հանգստի կամ նախընտրական պատրաստությունների»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։