«Փաստ». Արման Սահակյանին աշխատանքից կազատեն. Որոշվել է գալիք ապրիլին «տյունինգ» անել պետգույքի վարչությունը


07:23 , 24 նոյեմբեր, 2016
«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» ստույգ տվյալներով, կառավարության կադրային փոփոխությունների «փաթեթում» եղել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Գալուստի Սահակյանի աշխատանքից ազատման հարցը:

Սակայն ՀՀ նախագահը վարչապետին խորհուրդ է տվել մի քիչ սպասել, քանի որ Գալուստ Գրիգորիչի պահով մի քիչ կոռեկտ չէ որդուն մինչև խորհրդարանական ընտրություններ «տեղաշարժելը»:

Որոշվել է գալիք ապրիլին «տյունինգ» անել պետգույքի վարչությունը, դե այն ժամանակ էլ Արմանի համար մի հարմար գործ կճարեն: