05:20 , 24 նոյեմբեր, 2016
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը կարծում է, որ մյուս երկրները չպետք է աջակցեն ռուսական լցանավերին, որոնք վառելիք են մատակարարում Սիրիայում գործող ռուսական ավիացիայի համար.
«Թեև սեփական նավահանգիստներ նավերի մուտքի թույլտվությունը տալիս են տեղի իշխանությունները, մենք կարծում ենք, որ տարածաշրջանի երկրները չպետք է աջակցեն ռուսական լցանավերին, որոնք վառելիք են փոխադրում ավիահարվածներ հասցնելը շարունակելու համար»։
Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանը Սիրիա վառելիք է մատակարարում ԵՄ-ի պատժամիջոցների շրջանցմամբ։