Իսրայելում «մտածող մարդու» հնագույն արձանիկ են հայտնաբերել (լուսանկար)


04:18 , 24 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Իսրայելցի հնագետների խումբը 3800 տարվա պատմություն ունեցող կավե կուժ է հայտնաբերել, որին «մտքերի մեջ խորասուզված» մարդու արձանիկ է ամրացված:

Ինչպես ներկայացնում է The Guardian-ը, գլուխը ձեռքին հենած կերպարով արձանիկը «մտածող» մարդու տպավորություն է թողնում: Ըստ հնագետների` կավե իրը թվագրվում է Միջին բրոնզե դարին: Այն հայտանբերվել է Թել Ավիվի արվարձաններից մեկում կատարված պեղումների ժամանակ:

Արձանիկը 18 սմ բարձրություն ունի: Պեղումների ժամանակ նաև այլ անոթներ ու մետաղյա իրեր են հայտնաբերվել, ինչպես օրինակ` դաշույններ, նետասլաքներ, կացնի գլուխ, ոչխարի և ավանակի ոսկորներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ