Լեոնարդո Դի Կապրիոյին բռնացրել են ստելու մեջ


03:27 , 24 նոյեմբեր, 2016

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ շրջակա միջավայրի պաշտպան Լեոնարդո Դի Կապրիոն կենդանիների պաշտպանության մասին բոցաշունչ ելույթ է ունեցել Շոտլանդիայում տեղի ունեցած Scottish Business-ի արարողության ժամանակ։
Դերասանն ընդգծել է, որ անասնապահությունն ու կաթնամթերքի արտադրությունը մեծ վնաս են պատճառում շրջակա միջավայրին ու բոլորին խորհուրդ է տվել անցում կատարել բուսական դիետայի։

Նա ընդգծել է, որ վաղուց է հրաժարվել կենդանական ծագում ունեցող սննդամթերքից և չի դադարում այդ մասին քարոզչություն իրականացնել ծանոթների շրջանում։
Եվ երբ միջոցառման հյուրերը խորհում էին նրա ասածի մեջ, Լեոն ճաշելու համար մտել է տեղի The Chop and Ale House ռեստորան, ուր որքան էլ տարօրինակ է, պատվիրել է սթեյք՝ կարտոֆիլով։

Լրագրողները նրա հետքերով մուտք են գործել հաստատության խոհանոց, ուր շեֆ-խոհարարը հպարտորեն պատմել է, որ Դի Կապրիոն հաճախ է լինում իրենց մոտ և պատվիրում է մսի ուտեստներ, և հատկապես գառան մսի ուտեստներ։