00:12 , 24 նոյեմբեր, 2016
Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդիան հայտարարել է, որ երկրի կառավարությունը ուշադիր հետևում է Կուրիլյան կղզիներում ռուսական հականավային հրթիռներ տեղակայելու իրավիճակի զարգացմանը.
«Մենք լուրջ կարևորություն ենք տալիս դրան և ճշգրտումներ անելուց հետո կարձագանքենք համապատասխան ձևով»։
Կիսիդան հավելել է, որ նման խնդիրները լուծելու համար նախևառաջ անհրաժեշտ է լուծել Ճապոնիայի ու Ռուսաստանի միջև տարածքային վեճը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կուրիլյան կղզիներում «Բաստիոն» և «Բալ» հրթիռային համալիրների տեղակայումը հիմնավոր է և չպետք է ազդի ռուս-ճապոնական հարաբերությունների վրա։
Հրթիռային համալիրները Կուրիլյան կղզիներում տեղակայվել են նոյեմբերի 22-ին։ «Բաստիոնը» տեղակայվել է Իտուրուպ կղզում, իսկ «Բալը»՝ Կունաշիր կղզում։