ՀՀ–ԵՄ համաձայնագիրը, հավանաբար, պատրաստ կլինի հաջորդ տարի. կողմերի միջև հակասություններ կան. դեսպան


23:45 , 23 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող համագործակցության փաստաթուղթը դժվար թե ստորագրվի մինչև տարվա վերջ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան:

«Փաստաթղթի շուրջ կողմերի միջև բանակցություններն ընթանում: Գիտեք, որ օրերս հենց Երևանում բարձր մակարդակով տեղի ունեցավ բանակցությունների վերջին փուլը, որոնց արդյունքը հույս է ներշնչում, որ համաձայնագիրը կլինի, բայց ոչ մինչև տարվա վերջ: Ամենայն հավանականությամբ, այն կստորագրվի հաջորդ տարի գարնանը»,- նշեց Պետր Միկիսկան:


Ըստ Չեխիայի դեսպանի՝ համաձայնագիրը հնարավոր է ստորագրվի հաջորդ տարի, քանի որ կողմերի միջև կան անհամաձայնություններ: «Քիչ ժամանակ է մնացել, բայց խնդիրները մնում են: Դրանք բարդ են ու չեմ կարծում, թե մինչև տարվա վերջ կողմերն իրենց դիրքորոշումները կկարողանան համաձայնեցնել»,- նշեց Միկիսկան:

Հարցին՝ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը տնտեսակա՞ն, թե քաղաքակա՞ն, դեսպանը պատասխանեց. «Խնդիրները տնտեսական են: Կապված են հիմնականում տարածքի հետ, աշխարհագրական դիրքի հետ, որտեղ Հայաստանն է գտնվում և փոքր-ինչ անհամաձայնություններ կան ներդրումների շուրջ, թե որքան այս հարցը կարտացոլվի համաձայնագրում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ